Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը, հայտնել է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը։
«Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութից հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։