Հայաստանի և Արցախի ազգային նվագարանները հանդես կգան համատեղ համերգով: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 28-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Նվագախմբերը միավորել է սիրված երգիչ Վարդան Բադալյանը, որը նույնպես ելույթ կունենա երեկոյին: Նվագախմբերի երաժշտական ղեկավարներ ՝ Նորայր Դավթյան, Լևոն Սարդարյան: Համերգին կհնչեն Միրզոյանի, Ավետիսյանի, Մանասյանի, Հեքիմյանի և այլ կոմպոզիտորների գործերը:
Համերգը նախաձեռնել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը: