Նոյեմբերի 22-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավարևմտյան ֆիլհարմոնիկում ելույթ կունենա Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը, հայտնում են կրթահամալիրից:
Համերգի կազմակերպիչը Երաժշտության ուսումնական կենտրոնն է, ղեկավարը՝ Սվետա Ճաղարյանը:
Ինչպես հայտնում են կազմակերպիչները՝ ծրագրում լինելու են հայկական ժողովրդական երգեր, հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ: