Ռուս խաղաղապահները 24 ժամվա ընթացքում փակել են իրենց դիտակետը Լաչինի շրջանում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ դիրքը փակվել է «ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակի մոնիտորինգի համակարգի օպտիմալացման շրջանակում»։
Գերատեսչության տվյալներով՝ սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղում փակվել են խաղաղապահների ընդհանուր թվով 28 դիտորդական և ժամանակավոր դիտակետեր։