Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱԺ 44-օրյա Քննիչ հանձնաժողովում պատասխանել է ոչ միայն 44-օրյա պատերազմի, այլ նաև դրան հաջորդող շրջանի իրադարձությունների մասին հարցերի, լրագրողներին հայտնել է այդ հանձնաժողովի նախագահ, ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա նշել է, որ հարցերի մի մասը վերաբերվել է սեպտեմբերի 19-ից հետո տեղի ունեցած իրադարձություններին։
«Սամվել Շահրամանյանը միշտ եղել է բարձր պաշտոնների, իսկ Արցախի Հանրապետությունը փոքր երկիր է եղել»,- ասել է նա՝ նշելով, որ նա տիրապետել է նշանակալի տեղեկությունների։ Քոչարյանի խոսքով՝ Շահրամանյանը եղել է հնարավորինս անկեղծ, եղել են բազմաթիվ հարցեր պատերազմի պատճառների, հետևանքների, պայթյունի և այլնի մասին։ Նա նշել է, որ բոլոր պատասխանները տեղ են գտնելու զեկույցում։
Մանրամասները՝ տեսանյութում։