Այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրանում է ՄԱԿ-ի առաքելություններին ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների մասնակցության 50-ամյակը։
Խորհրդանշական օրը Արցախում հուշահամալիր է բացվել՝ նվիրված սեպտեմբերի 20-ին զոհված ռուս խաղաղապահների հիշատակին։
Հուշահամալիրի բացման տեսանյութը դիտեք Armenia Today-ի տելեգրամյան ալիքում։
Սեպտեմբերի 20-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում գնդակոծության է ենթարկվել ռուս խաղաղապահների ավտոմեքենան, որի մեջ գտնվող զինծառայողները զոհվել են։ Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցում ներողություն էր խնդրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան համար՝ խոստանալով դրամական օգնություն ցուցաբերել նրանց ընտանիքներին և մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։