ՀՀ իշխանությունները բացարձակապես տեր չեն կանգնում ԼՂ նախկին ղեկավարների ճակատագրի համար, որևէ պահանջ չեն դնում, գործ չեն անում, մամուլիս ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Նա շեշտել է, որ Փաշինյանն ու Ալիևը համակարգված են գործում:
«Ալիևը Փաշինյանի ռազմապատժիչ ընտրական հանձնաժողովի անդամ է, նա էլ է օգնում, որ Փաշինյանը չունենա լուրջ ընդդիմադիր հակառակորդ: Եթե Փաշինյանը քրեական գործ է հարուցում Ալավերդու քաղաքապետ Արկադի Թամրազյանի նկատմամբ, Ալիևն էլ՝ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ»,- նշել է Զուրաբյանը:
Քաղաքական գործիչը իշխանության նման վարքագիծն անբարոյական է որակել:
Մանրամասները՝ տեսանյութում