Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական թանգարան վերակառուցելու մասին, հայտնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական խորհուրդը:
«Ըստ Հադրութ քաղաքի նորամշակ գլխավոր հատակագծի, առաջիկայում, հնագիտական պեղումներ իրականացնելուց հետո, այն կվերականգնվի։ Նախատեսվում է նաև եկեղեցում ստեղծել «աղվանական» մշակույթը ներկայացնող թանգարան»,- նշում է խորհուրդը։
2021թ. Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը (USCIRF) հայտնել էր, որ Հադրութում գտնվող հայկական եկեղեցու մոտ գերեզմանոցը ենթարկվել է վանդալիզմի:
2022թ․ սեպտեմբերի 1-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանցիներն ավերել էին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջը։ 2022թ. հոկտեմբերին Caucasus Heritage Watch կազմակերպությունն ահազանգել էր, որ ադբեջանցիներն ավերել են Հադրութի շրջանի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին։