ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ուղիղ հեռարձակումը հասանելի է Armenia Today-ի YouTube ալիքում:
ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիները չեն զրկվի սոցիալական աջակցությունից, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Զեմֆիրա Միրզոևայի հարցին, թե անձնագրային սեղանում արցախահայերին նման տեղեկություն են տալիս:
«Մենք բազմիցս հնարավորություն ենք ունեցել հայտարարել, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցությունը՝ կլինի դա 100 հազար, 40+10 հազար, թե 50 հազար դրամները, մենք չենք կապում քաղաքացիության հետ»,- ասել է նա:
Ըստ Մկրտչյանի՝ բոլոր միջնաժամկետ աջակցությունները, որոնց մասին հայտարարել են, տարածվում են սեպտեմբերի 19-ից հետո ՀՀ եկած արցախցիների կամ ապօրինի շրջափակման ժամանակ ՀՀ տեղափոխված քաղաքացիների վրա և առնչություն չեն ունենա քաղաքացիության հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: