Ի՞նչ արեցին ռուս խաղաղապահներն Արցախում, ուղեկցեցին հայերին դո՞ւրս գալ, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հարցրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա հայտնել է, որ Արցախի վրա հարձակման ժամանակ ռուս խաղաղապահները ոչինչ չեն արել, ռուս զինվորները զոհվել են ռազմական գործողությունների ավարտից երկու-երեք ժամ հետո:
Նրա խոսքով՝ ՌԴ-ն երկակի ստանդարտներ է գործադրում:
«ՌԴ-ի արձագանքն ավելի շատ նման է նրան, որ փորձում է իրավիճակը պահել իր ձեռքում՝ չհասկանալով, որ իրավիճակը վաղուց բաց է թողել: Վերջին իրադարձություններն ամենավառ օրինակն են, 15 տեղից հարձակում է իրագործվում Արցախի նկատմամբ, իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում նստել բանակցությունների»,- նշել է Սիմոնյանը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։
Մանրամասները՝ տեսանյութում։