Արցախից բռնի տեղահանվածները երեխայի խնամքի նպաստ, կենսաթոշակներ ստանալու համար կկարողանան դիմումներ ներկայացնել դեկտեմբերի 11-ից, կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի ասուլիսի ժամանակ հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը։
Նա ընդգծել է, որ ցանկացած նպաստի ու կենսաթոշակի նշանակման համար պարտադիր պայման է ՀՀ հաշվառում ունենալը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։
Մանրամասները՝ տեսանյութում