Մարզերի հանրակրթական դպրոցներում առկա թափուր հաստիքների հարթակ գործարկվեց, որի միջոցով աշխատանքի համար դիմել էր Արցախից բռնի տեղահանված 200 ուսուցիչ, 12-ը բնակության վայրի փոփոխության պատճաառով հրաժարվել են, 188-ն աշխատում է հանրակրթական դպրոցներում, կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Փոխնախարարը հավելել է, որ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորում են 1231, իսկ բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ 1844 բռնի տեղահանված ուսանողներ: Սվաջյանի փոխանցմամբ՝ նրանց ուսման վարձի փոխհատուցումն իրականացվում է կրթաթոշակի տեսքով:
Մանրամասները՝ տեսանյութում