Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարությունը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ՝ տարածքի համատեղ ականազերծման շուրջ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«ԼՂՀ հրամանատարության և Ադրբեջանի Հանրապետության ականազերծման գործակալության (ANAMA) և Ադրբեջանի ԶՈւ ինժեներական զորքերի ներկայացուցիչների միջև բանակցություններ են վարվել տարածքի համատեղ հումանիտար ականազերծման շուրջ համաձայնեցնելու հարցերի շուրջ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։