Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը «Հումանիտար կենտրոն»-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ՀՀ-ում Արցախի հայրենակիցներին վճարվում են ՀՀ օրենսդրությամբ նշանակված բոլոր սոցիալական երաշխիքները՝ ՀՀ-ում գործող չափերով և կարգով։
«Եթե կլինեն սոցիալական երաշխիքներ, որոնք Լեռնային Ղարաբաղում գործում էին, բայց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չեն, ապա այս դեպքում դրանք ուղղակի չեն վճարվի, կվճարվեն միայն այստեղ գործողները»,- պարզաբանել է փոխնախախարը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։
Մանրամասները՝ տեսանյութում