Աղդամում (Ակնա) վթարի հետևանքով տուժել է 6 մարդ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ նրանց՝ զոհերի թվում են Ադրբեջանի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի ղեկավարության ներկայացուցիչներ, այդ թվում՝ լիգայի նախագահ Էլխան Սամեդովը և փոխնախագահ Ասլան Շախգյալդիևը։
Նշվում է, որ տուժածները հոսպիտալացվել են։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։