ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բարեկամավան գյուղը հնարավորություն ունի հյուրընկալել Արցախից բռնի տեղահանված մինչև 10 ընտանիքի, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Հաղորդում են, որ Բարեկամավանում հաստատվել ցանկացողներն առնվազն 1 տարի՝ մինչև 2025 թվականի հունվար, չեն վճարի բնակարանի վարձ, ինչպես նաև, կախված ընտանիքի անդամների թվից, կստանան միջինը 400-500 հազար դրամ արժողության տնային կենդանիներ, տնային պարագաներ և այլ օժանդակություն՝ կախված անհրաժեշտությունից:
Ծրագիրն իրականացվում է Նոյեմբերյան համայնքի, Բարեկամավան գյուղի, տեղական ՀԿ-ների ու սփյուռքահայ կազմակերպությունների ու անհատ նվիրատուների համատեղ ջանքերով և օժանդակությամբ: Ծրագիրը համակարգում են Բարեկամավանի վարչական ղեկավար Գարիկ Աբազյանը (094-90-20-56) և Թաթուլ Հակոբյանը:
Նշվում է, որ Բարեկամավան տեղափոխվել ցանկացող ընտանիքները պետք է անպայման ունենան դպրոցական գոնե 1 երեխա, ինչպես նաև ծանոթ լինեն գյուղական կյանքին: