Մի ամբողջ գործողությունների պլան ունենք, թե ինչպես ենք իրականացնելու մշակութային ժառանգության պաշտպանության հարցը Լեռնային Ղարաբաղի տարածքում մնացած՝ նյութական մշակութային ժառանգության մասով․ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով, թե ի՞նչ է անում ԿԳՄՍ նախարարությունն արցախյան մշակութային ժառանգության պահպանման համար։
«Բայց մեզ համար շատ կարևոր խնդիր է նաև ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ Մենք գույքագրել ենք ամբողջական տվյալները, նաև վանդալիզմի դեպքերը, որոնք գրանցվում են և դրանք շատ ինտենսիվ ու արագ փոխանցում ենք բոլոր հնարավոր միջազգային գործընկերներին։ Նաև էլեկտրոնային շտեմարաններ են ստեղծվում, կայքեր, որոնք հասանելի են, որոնք պարզ ու տեսանելի են դարձնում։ Պլանավորել ենք նաև տարբեր ցուցահանդեսներ, համաժողովներ՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում»,- ասել է նախարարը։
Անդրեասյանի խոսքով՝ հարցն անընդհատ նաև բարձրաձայնվել է մշակությաին ժառանգության օրակարգ ունեցող տարբեր միջազգային քննարկումների ժամանակ․ «Աշխատում ենք մի շարք ուղղություններով, եկող տարվա ընթացքում էլ մի քանի կարևոր միջոցառումներ կան, որոնց ժամանակ այս հարցը կդառնա օրակարգային, սա շարունակական աշխատանք է, որն անում ենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։