Այս պահին ՀՀ-ում կենսաթոշակ է նշանակվել և վճարվել ԼՂ-ից բռնի տեղահանված 11,785 անձի։ Վերջիններիս կենսաթոշակը հաշվարկվել և վճարվել է հոկտեմբեր ամսվանից սկսած, այսինքն՝ նրանց վճարվել է կենսաթոշակ երեք ամսվա համար, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Նշվում է, որ որ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին կենսաթոշակ նշանակվել է՝ պահպանելով ԼՂ կենսաթոշակի գործում առկա ստաժը, իսկ կենսաթոշակի չափը հաշվարկվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ու չափով․ ստաժները չեն փոխվել, իսկ կենսաթոշակների չափերը փոխվել են, ուստի կենսաթոշակի չափի վերանայման վերաբերյալ դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։
ԼՂ-ում կենսաթոշակներ ստացած անձինք կենսաթոշակների նշանակման համար դիմումներ ներկայացնում են դեկտեմբերի 11-ից՝ https://online.ssa.am/ հարթակում։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։
Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում դեկտեմբերի 22-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երեկոյան ժամերին առանձին...