Բաքուն և բրիտանական նավթագազային ընկերություն՝ British Petroleum-ը, (BP) վերանայել են Լեռնային Ղարաբաղում արևային էլեկտրակայանի կառուցման համատեղ աշխատանքը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Ադրբեջանի վարչապետը և ընկերության գործադիր փոխնախագահը քննարկել են համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Ալի Ասադովը և Գորդոն Բիրելը նշել են նաև BP-ի կողմից Ադրբեջանում իրականացվող նախագծերի կարևորությունը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը 2024 թվականի հունվարի 4-ին հայտնել էր, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է 223 անձ, վիրավորվել՝ 244-ը, գերեվարվել է 17 անձ, անհետ կորել՝ 20-ը։ ՔԿ տվյալներով՝ դիակի նկատմամբ շուրջ երկու տասնյակ անարգանքի դեպքեր են եղել։ Սեպտեմբերի 29-ին Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21 անհետ կորած, 3 չնույնականացված դի և 120 վիրավոր։ Արցախից Հայաստան բռնի տեղահանվել է ավելի քան 100 հազար մարդ։