Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի է վերածում, հայտնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը:
Կազմակերպությունը նշում է, որ սոցցանցերում հրապարակված տեսագրությունները հաստատել են Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածելու մասին` դեռևս 2021 թվականին առաջացած հիմնավոր կասկածները։
Հայտնում են, որ այժմ եկեղեցին շրջափակված է քողարկիչներով, իսկ տարածքում կատարվում են շինարարական աշխատանքներ։ Մինչ այդ հրապարակված նախագծից պարզ է դառնում, որ եկեղեցին կվերածվի մզկիթի` երկու մինարեթներով։
Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհուրդը 2022թ. օգոստոսին հայտնել էր, որ Ադրբեջանը մտադիր է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածել: