Ադրբեջանը նախատեսում է ընթացիկ տարվա առաջին 6 ամիսներին Իվանյանում ու Ստեփանակերտում 100 ընտանիք բնակեցնել, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Նրանց փոխանցմամբ՝ նախատեսվում է 50 ընտանիք բնակեցնել Իվանյան, 50-ը՝ Ստեփանակերտ քաղաքներում։
Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության վրա հարձակման հետևանքով ԼՂ-ից ՀՀ էր բռնի տեղահանվել 100 632 մարդ:
2023թ. դեկտեմբերի վերջի տվյալներով՝ Արցախում առավելագույնը երկու տասնյակ հայ է մնացել՝ հիմնականում ծերեր ու հաշմանդամներ: