Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը փետրվարի 20-ին ԱՄՆ դոլարը գնում են 401.94 դրամ միջին գնով և վաճառում 407.50 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Փետրվարի 19-ի համեմատ՝ դոլարի վաճառքի փոխարժեքը միջինում ավելացել է 0.08 դրամով։
Եվրոն ընդունվում է միջինը 429.25 դրամով, վաճառվում՝ 442.14 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքը նվազել է 1.47 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.27 դրամով, վաճառվում՝ 4.51 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքը չի փոխվել։
Բրիտանական ֆունտը գնվում է 494.81 դրամով, վաճառվում՝ 520.75 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.68 դրամով։