Ադրբեջանի վարչախումբը ապամոնտաժել է Ստեփանակերտի Պոլ Էլյուար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարևանությամբ գտնվող Շառլ Ազնավուրի հուշարձանը, հայտնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը:
Հուշարձանը կանգնեցվել է 2022 թվականին՝ անվանի երգչի 100-ամյակի կապակցությամբ:
Ադրբեջանցիներն ապամոնտաժել էին նաև գրող Հակոբ Հակոբյանի, ազգային բարերար Ալեք Մանուկյանի, ռուսական համայնավար առաջնորդ Ալեքսանդր Մյասնիկյանի, խորհրդային զինվորականներ Ադմիրալ Իսակովի, Անատոլի Զինևիչի, Քրիստափոր Իվանյանի և այլոց հուշարձանները:
Ապամոնտաժվել էր նաև Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հուշարձանը՝ Ստեփանակերտի նույնանուն պուրակում:
Խորհուրդը տեղեկացնում է, որ վանդալիզմի են ենթարկվում նաև արցախյան ազատամարտում զոհվածների գերեզմանները:
Ադրբեջանը պղծել էր Արցախյան առաջին պատերազմի տարիներին Հաթերքի ինքնապաշտպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը և շրջակա գերեզմանոցը: