Փետրվարի 29-ին Հայաստանում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը կանխատեսվում է 8-10, երեկոյան՝ 4-6 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 3-8 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-6, նախալեռնային շրջաններում՝ 6-8 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում փետրվարի 29-ի ցերեկն սպասվում է 2-5 աստիճան:
Լոռու մարզում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան, Տավուշի մարզում՝ 9-12 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 2-5 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 5-9 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 7-9 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 10-12 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 8-11 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 10-13, նախալեռնային շրջաններում 4-6 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex-ի, փետրվարի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկն սպասվում է 4-8 աստիճան տաքություն։