Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ բնակչությանը, հայտնում է Մայր Աթոռում Հայաստանի դեսպանությունը:
Նշվում է, որ Հռոմի պապն անդրադարձել է Հայաստանին՝ մասնավորապես նշելով. «Ինչպես բառերով կամ աղոթքներով չհիշել Հայաստանը՝ հատկապես նրանց, ովքեր փախել են Լեռնային Ղարաբաղից, ապաստան փնտրող տեղահանված բազմաթիվ ընտանիքներին»։
Խոսելով ընթացող պատերազմների, հակամարտությունների մասին՝ Պապը դրանք «միշտ ողբերգական ու միշտ անհեթեթ» է անվանել և շարունակել. «Քանիցս աղաչեցի՝ «բավակա՛ն է»։ Միասին արձագանքենք խաղաղության աղաղակին, որպեսզի այն դիպչի բոլորի սրտերին։ Եվ ամենից առաջ աղոթենք։ Ես դա կանեմ ձեր ու Հայաստանի համար»։