Մարտի 1-ին Հայաստանում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով, սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 9-11, երեկոյան՝ 5-7 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 3-8 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-7, նախալեռնային շրջաններում՝ 8-10 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան:
Լոռու մարզում ցերեկն սպասվում է 7-10 աստիճան, Տավուշի մարզում՝ 8-12 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 3-6 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 7-11 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 11-13 աստիճան տաքություն։
Արմավիրում ցերեկը կլինի 10-12 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 10-12 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 10-15, նախալեռնային շրջաններում 5-9 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex-ի, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկն սպասվում է 5-8 աստիճան տաքություն։