«Le Figaro Magazine» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը X-ի միկրոբլոգի իր էջում ահազանգել է Արցախում հայկականության հետքերն ոչնչացնելու Ադրբեջանի քաղաքականության մասին:
«Շարունակվում է 2500 տարի շարունակ հայկական հող հանդիսացող Արցախում (Լեռնային Ղարաբաղում)՝ հայության բոլոր հետքերի հետևողական ոչնչացումը»,- գրել է նա՝ հրապարակելով Ադրբեջանի կողմից քանդված Արցախի խորհրդարանի շենքի լուսանկարը:
«Ադրբեջանցիները քանդել են Ազգային ժողովի շենքը: Կրկնակի հարված. նրանք նաև ջնջում են ժողովրդավարության հետ կապված խորհրդանիշը»,- հավելել է նա։
Մարտի 3-ին օկուպացված Ստեփանակերտից կադրեր էին տարածվել, որոնցում երևում է, թե ինչպես է Ադրբեջանը քանդում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող խորհրդարանի շենքը:
«Հայքի մշակույթի օմբուդսմեն» կազմակերպությունը հայտնել էր, որ ադրբեջանցի վանդալները ձևափոխում են Ստեփանակերտի «Արցախբանկի» գլխամասային գրասենյակի շենքը և թալանում Արցախի Ազգային ժողովի շենքը: