Ֆրանսիայի հրապարակում նորից են տեղադրել Արցախի դրոշը, այս մասին հրապարակում է արել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Մի քանի ժամ առաջ լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը:
«Նախօրերին առևանգել են Երևանի Ֆրանսիայի հրապարակում արդեն երկու տարի ծածանվող Արցախի Հանրապետության պետական դրոշը։ Իրավասու մարմինները պաշտոնապես հերքում են, որ որևէ մեկը մասնակցություն է ունեցել դրան»,- գրել էր պատգամավորը՝ հավելելով, որ առաջիկա ժամերին դրոշը կրկին տեղադրվելու է իր մշտական տեղում։
«Արցախը հավերժ է… Եռագույնը՝ միշտ ներկա…»,- գրել է Մանուկյանը:
Ֆրանսիայի հրապարակում Արցախի դրոշը տեղադրվել էր 2022թ. ապրիլին՝ «Դիմադրության» շարժման կողմից: