Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին մասնակցել է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացված «Իմ տունն Արցախում» ցուցահանդեսին և աջակցություն հայտնել արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքների պաշտպանությանը։
««Իմ տունն Արցախում» ցուցահանդեսը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի հայերի թողած կյանքը, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները», – գրել է դեսպանը X-ում։
Նա կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղից փախստականներին և չհրաժարվել իրենց ոչ մի իրավունքից, առաջին հերթին՝ վերադարձի իրավունքից։