Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել է Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության առաջիկա հանրահավաքի մասին:
Նա տեղեկացրել է, որ գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետին առ այն, որ մարտի 20-ին՝ ժամը 15:30-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը:
«Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման, բնակվարձի համար աջակցության ծրագրերի նախագծերի և այլ առնչվող ծրագրերի վերաբերյալ»,- նշել է նա՝ կոչ անելով բոլոր մտահոգ անձանց մասնակցել այդ հավաքին և համատեղ լուծում տալ արցախահայության ընթացիկ հիմնախնդիրներին:
Բեգլարյանը հավելել է, որ հանրահավաքը կազմակերպում է նշված նախաձեռնությունը՝ բաղկացած ավելի քան երեք տասնյակ կազմակերպություններից, «ուստի հայտարարությունը բոլորի անունից է»: