ՀՀ կառավարության մեծամասնությունը դեմ է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերադարձին, հայտնել է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ Արցախի իշխանությունների ներկայացուցիչները 2019-23թթ․ կուտակած կենսաթոշակների վերադարձի հարցով դիմել են Կենտրոնական բանկին:
ԿԲ-ն արցախցիների ներկայացուցիչներին հայտնել է, որ դիմել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ով ասել է, որ գերատեսչությունների ղեկավարների մեծ մասը բացասական է արձագանքել:
Արցախի ԱԺ-ն գաղտնի նիստերից մեկում որոշել էր փոփոխություն կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որի համաձայն Արցախի քաղաքացիները կարող են կենսաթոշակային ֆոնդերում կուտակված դրամական միջոցները տնօրինել հիմա։