Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` մարտի 23-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ ձյան տեսքով, հայտնում են Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 10-12, երեկոյան՝ 5-7 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 2-6 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-4, նախալեռնային շրջաններում՝ 5-8 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան:
Լոռու մարզում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան, Տավուշի մարզում՝ 8-12 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 1-4 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 5-9 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 10-13 աստիճան տաքություն։
Արմավիրում ցերեկը կլինի 10-12 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-4 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 10-13 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 15-18, նախալեռնային շրջաններում 7-12 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex-ի, մարտի 23-ին սպասվում է անձրև։ Ցերեկն սպասվում է 12-15 աստիճան տաքություն։