Ստեփանակերտ տանող ճանապարհն այժմ փակ է, X-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ կից հրապարակելով դեպի Արցախ տանող ճանապարհից լուսանկար:
«Լեռնային Ղարաբաղի 100.000 հայեր 9-ամսյա շրջափակումից և Ադրբեջանի դաժան հարձակումից հետո ստիպված են եղել լքել իրենց տները»,- նշել է դեսպանը։
Նա հավելել է, որ Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված նրանց վերադարձի իրավունքն այսօր խախտված է։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից Հայաստան է բռնի տեղահանվել ավելի քան 100․000 մարդ։