Հայրենի Արցախի վերադարձը կիրականանա գուցե բազում չարչարանքների ճանապարհով, բայց բոլորիս համար կլինի երանելի ձեռքբերում, այս մասին նշվում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առթիվ ՀԱՍԵ Արցախի թեմի տարածած շնորհավորական ուղերձում:
«Սուրբ Հարության տոնը Քրիստոսի օրինակով մեզ ուսուցանում է, որ մենք կարող ենք անցնել չարչարանքների, տառապանքների, ցավի միջով, բայց հասնել ամենաերանելի ու հավիտենական բարիքի: Դժվարությունների ուղին պետք է դիտարկել ոչ թե որպես պատիժ, այլ որպես ավելիին ձգտելու ու հասնելու փորձություն ու հնարավորություն»,- ասվում է ուղերձում
Արցախի թեմը բոլորին մաղթել է անսասան խաղաղություն` անձնական և ազգային կյանքում. «Թող Տերունական այս տոնը լցնի ամենքիս հոգիները Հարության անմար լույսով, որպեսզի երբեք չընկրկենք խավարին ու մահվան հանդիման»։