Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ պետական պատվերի միջոցով աջակցություն են ստանում նաև Արցախից բռնի տեղահանվածները, հայտնում է Պտղաբերության Կենտրոնը:
Կենտրոնը մանրամասնում է, որ Արցախից տեղահանվածները կարող են օգտվել հետևյալ ծառայություններից՝ անպտղության պատճառագիտության ախտորոշում, բուժում, ներարգանդային սերմնավորման 6 փորձի հնարավորություն, արտամարմնային բեղմնավորում, նախկինում կատարված ԱՄԲ-ի արդյունքում եթե առկա են սաղմիկներ, ապա դրանց տեղադրման գործընթացի իրականացում, արգանդի հիստերոսկոպիա՝ ըստ բժշկական ցուցումի և այլն։
Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ մարտի 18-ի դրությամբ ՀՀ-ում լույս աշխարհ են եկել 420 արցախցի մանուկներ, որոնցից 33-ը՝ Երևանում: