Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրատեսական չի համարում Արցախի հայերի վերադարձը։
«Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղի հայերի շրջանում գոյություն ունեցող ընկալումների պարագայում իրատեսական չեմ համարում հայերի վերադարձը։ Եթե դա իրատեսական լիներ, ԼՂ-ի տեղահանումը տեղի չէր ունենա»,- բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է նա։
Փաշինյանը նաև հավելել է, որ ՀՀ-ն չի պատրաստվում պատերազմ վարել Արցախի համար։ Նա նշել է, որ ՀՀ-ն միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել ավելի քան 300, գերեվարվել էր 16, խոշտանգվել՝ 14, անհետ կորել 42 մարդ։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր ժամանել ՀՀ։
Մանրամասները՝ տեսանյութում։