Արցախի թեմը թեմական խորհրդի հետ միասին շարունակում է միջազգային և միջեկեղեցական հարթակներում քայլեր ձեռնարկել՝ ի խնդիր արցախահայերի իրավունքների պաշտպանության և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության, «Դիվանագետների համահայկական խորհուրդ» (ԴՀԽ) հասարակական կազմակերպության անդամների հանդիպման ժամանակ հայտնել է Ամենայն Հայոց Կաթողիկոսն Գարեգին Բ-ն։
Գարեգին Բ-ի հետ հասարակական կազմակերպության անդամների հանդիպման ժամանակ շեշտվել է Հայոց ցեղասպանության ճանաչման, արցախահայերի իրավունքների պաշտպանության և Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ ջանքերի ներդրման կարևորությունը:
2023թ․ նոյեմբերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ կայացած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը որոշել էր պահպանել Արցախի թեմը։ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշականակվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն։