Մեր անցկացրած քարոզչական արշավը միանշանակ խոսում է այն մասին, որ հանրության մեծամասնության մոտ մեր կողմից ներկայացված արժեքները շատ ճիշտ են ընկալվում: Այս մասին մարտի 31-ին քվեարկությունից հետո նշել է ԱՀ Ազգային Ժողովի նախագահ, ԱՀ նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը:
«Իմ քվեարկությունը ժողովրդավարական Արցախի համար է և այն մարդկանց օգտին, ովքեր հենց այդ տեսակին են պատկանում»,- ավելացրել է Աշոտ Ղուլյանը:
Անդրադառնալով ընտրությունների երկրորդ փուլի մասին հարցին, Աշոտ Ղուլյանը նշել է, որ երկրորդ փուլի դեպքում չի բացառում ավելի մեծ խնդիրների հավանականությունը և հույս է հայտնել, որ երկրորդ փուլի անհրաժեշտություն չի լինի: