Նախագահական և խորհրդարանական ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների պատճառով Արցախի ոստիկանություն է դիմել 49 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքը։
«Ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների պատճառով ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն և տարածքային անձնագրային ծառայություններ ժամը 14:00-ի դրությամբ 49 քաղաքացի է դիմել»,– նշված է կայքում։
Արցախում մարտի 31–ին անցկացվեցին նախագահական և խորհրդարանական համապետական ընտրություններ։
Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։
Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ.
- «Ազգային վերածնունդ» կուսակցություն
- «Միասնական հայրենիք» կուսակցություն
- «Անկախության սերունդ» կուսակցություն
- «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցություն
- Արցախի հեղափոխական կուսակցություն
- «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք
- Արցախի «Արդարություն» կուսակցություն
- Արցախիժողովրդավարականկուսակցություն
- «Միացյալ Հայաստան» կուսակցություն
- Արցախի պահպանողական կուսակցություն
- Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն
- «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցություններիդաշինք