Մայիսի 20-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը կանխատեսվում է 21-23 աստիճան, իսկ երեկոյան՝ 16-18 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 13-17 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 18-21 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 10-14 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 13-17 աստիճան։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-14 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 22-24 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 22-24 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 13-15 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-24 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 18-21 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 12-16 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ yandex.com-ի, կանխատեսվում է ամպամած եղանակ, անձրև։ Ցերեկն սպասվում է 10-11 աստիճան տաքություն։