Այսօր Արցախի Հանրապետության խորհրդանիշներից մեկի՝ դրոշի օրն է։ Այն հաստատվել է 1992 թվականի հունիսի 2-ին՝ երկրի Գերագույն խորհրդի որոշմամբ։
Արցախի դրոշն իրենից ներկայացնում է ուղղանկյունաձև կտոր, որը բաժանված է հորիզոնական երեք համահավասար մասերի և ունի կարմիր, կապույտ նարնջագույն գույներ, որոնք դասավորված են վերևից ներքև։ Կտորի աջ կողմի երկու ծայրերից սկսվում է սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշ, որը միանում է դրոշի մեկ երրորդ հատվածի վրա՝ խորհրդանշելով Արցախի բաժանումը մայր Հայաստանից։
Դրոշի հեղինակն սփյուռքահայ նկարիչ, գրաֆիկական դիզայներ Վահե Ֆաթթալն է: