Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է 2 ամիս ժամկետով տնային կալանք, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Սարգսյանը ձերբակալվել էր մայիսի 25-ին։ Մայիսի 27-ին դատարանը 20 օրով կալանավորել էր նրան։ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի, այդ թվում՝ Սարգսյանի նկատմամբ։ Նա մեղադրվում է խարդախության և փաստաթղթեր կեղծելու մեջ։
Հունիսի 13-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ նրա կողմից Բագրատ Սրբազանի շարժմանն աջակցելու հետ կապված։
Մայիսի 23-ին ձերբակալվել էր Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը։ Մայիսի 25-ին դատարանը 2 ամսով կալանավորել էր Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին։