Արցախից տարհանված թվով 22 տրանսպորտային միջոց է նվիրաբերվել ՀՀ-ի համապատասխան գերատեսչություններին, հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հրապարակելով նվիրաբերված տրանսպորտային միջոցների ցանկը։
Շտաբի տվյալներով՝ հունիսի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությանն է նվիրաբերվել Արցախի Հանրապետության սեփականություն հանդիսացող հերթական տրանսպորտային միջոցների խմբաքանակը՝ 4 ռեանիմոբիլ, որոնք Արցախից տարհանվել էին 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո:
Տեղեկատվական շտաբը հիշեցրել է, որ նախկինում ՀՀ կառավարությանն էր նվիրաբերել տրանսպորտային միջոցներ, որոնք ուղղվել էին Առողջապահության, Արտաքին գործերի, Ներքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների կարիքների ապահովմանը: