Հունիսի 15-ից մեկնարկել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Նշվում է, որ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները:
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում ՀՀ կառավարությունը հունիսի 14-ի նիստում հաստատել էր արցախցիներին բնակարանի գնման հավաստագրեր տրամադրելու կարգը։
Հավաստագրերը տրամադրվում են ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ 3 մլն-ից մինչև 5 մլն դրամ անվանական արժեքով։ Աջակցության չափը կախված է նրանից, թե ծրագրի մասնակիցը Հայաստանի ո՞ր բնակավայրում է մտադիր բնակարան գնել կամ տուն կառուցել: Հավաստագրերը տրամադրվում են ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ 3 մլն-ից մինչև 5 մլն դրամ անվանական արժեքով։ Այս մասին Armenia Today-ը պատմել է մայիսի 16-ին պատրաստած ուղեցույցում։
Ծրագրից օգտվելու համար փաստաթղթերի քայլ առ քայլ ներկայացման մասին ընթերցեք Armenia Today-ի հունիսի 14-ի ուղեցույցում։
Դիմումներն ընդունվում են հետևյալ հղմամբ’ https://housing.socservice.am/։