Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արան Ա-ն Լիբանանում Իրանի դեսպան Մուջթապի Ամանի հետ քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը, հայտնում է կաթողիկոսության մամուլի ծառայությունը։
Կաթողիկոսը խնդրել է այս հարցում Իրանի միջամտությունը՝ հաշվի առնելով Իրանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող պատմական հարաբերությունները և բարիդրացիությունը:
Նշվում է, որ կաթողիկոսը շեշտել է միջազգային հովանավորությամբ արցախահայության վերադարձի իրավունքը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Լիբանանի նախագահի ընտրության հարցը:
Հունիսի 12-ին Արամ Ա-ն Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ քննարկել էր Ադրբեջանում գտնվող հայ բանտարկյալների շուտափույթ ազատման, միջազգային երաշխավորությամբ իրենց պապենական հողեր արցախահայության վերադարձի հարցերը։