Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է Երևանում Արցախի ներկայացուցչություն և իր մեքենան Արցախի նախագահի աշխատակազմին, հայտնել է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։
«Տեղի ունեցածն անընդունելի է ու դատապարտելի։ Ես ուզում եմ իմ մեքենան նվիրել Ձեզ, մեր ժողովրդի ծառայության համար։ Սա հստակ ուղերձ պետք է լինի այն մարդկանց, ովքեր չնչին, էժան տարբերակով փորձում են որևէ ձև ճնշել», – նշել է նա։
Փաստաբան Ռոման Երիցյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Հայաստանի ուժային կառույցների ծառայողները հունիսի 21-ին ջարդել են ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության դարպասները և տարել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան։ Մեքենան առգրավելու Քննչական կոմիտեի մտադրության մասին Երիցյանն ահազանգել էր հունիսի 7-ին։
Գալստանյանը զորակցություն էր հայտնել Արցախի իշխանություններին և պատրաստակամություն հայտնել իր մեքենան նվիրել նրանց։