Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է աշխատանքը, հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է աշխատանքը, թեկուզ փոքրաթիվ, բայց չափազանց կարևոր առաքելությամբ՝ անել հնարավորն արցախցիների միջև սոցիալական կապերը, հայկական ինքնության և արցախյան բարբառի արցախյան առանձնահատկությունները պահպանելու և արցախցիներին հուզող հարցերը լուսաբանելու համար»,- գրել է Ստեփանյանը Facebook-ում՝ հրապարակելով տեսանյութ։
Արցախի հանրային հեռուստատեսությունն ստեղծվել է 1988 թվականին։ Առաջին հաղորդումը եթեր է հեռարձակվել հունիսի 1-ին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան ներքին տեղահանվածների թիվը գերազանցել էր 100 հազարը։ Հոկտեմբերի 26-ին Հայաստանի կառավարությունը նրանց շնորհել էր ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ՝ համարժեք փախստականի կարգավիճակին։