Թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործի շրջանակներում իրավապահներն առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան, Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Հունիսի 21-ին փաստաբան Ռոման Երիցյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Հայաստանի ուժային կառույցների ծառայողները ջարդել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասները և տարել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան։ Մեքենան առգրավելու Քննչական կոմիտեի մտադրության մասին Երիցյանն ահազանգել էր հունիսի 7-ին։
Շահրամանյանը լրագրողներին հայտնել էր, որ սա ոչ թե մեքենայի, այլ Արցախի մնացորդների վերացման հարց է։