Հայաստանի իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի Արցախից բռնի տեղահանվածները դառնան Հայաստանի քաղաքացիներ, գրել է «Փաստ»-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ թերթի՝ ամենաբարձր մակարդակով հրահանգ է տրվել արցախցիներին չնշանակել լուրջ պաշտոնների, եթե անգամ նրանք Արցախում բարձր պաշտոններ են զբաղեցրել և բարձր որակավորում ունեցող մասնագետներ են։
«Նրանց առաջարկվում է միայն, այսպես կոչված, «սպասարկող» աշխատանք, ընդ որում՝ ոչ միայն պետական հաստատություններում, այլև այն կազմակերպություններում, որտեղ իշխանություններն ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունեն»,- նշում է հրատարակությունը։
Թերթի տեղեկություններով՝ արցախցիներին տարբեր խողովակներով հասկացնում են, որ բացառություն կլինի նրանց նկատմամբ, ովքեր կստանան ՀՀ քաղաքացիություն: Սակայն, միևնույն ժամանակ, զգուշացրել են, որ շատ լուրջ ակնկալիքներ չունենան: