Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Արցախի ԱԱԾ նախկին աշխատակիցների ծառայությունը Հայաստանում շարունակելու մասին նախագիծը:
Հայաստանի ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը, ներկայացնելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, նշել է, որ առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել` սահմանելով, որ ԱԱԾ մարմիններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել և այդ պաշտոնին նշանակվել նաև 2023 թ․ սեպտեմբերի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ պաշտոն զբաղեցրած անձինք` միաժամանակ հաշվի առնելով նրանց զբաղեցրած պաշտոնը և կոչումը:
Կարգավորումը կլինի ժամանակավոր՝ մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը, հավելել է նա։ Տնօրենի տեղակալը պարզաբանել է, որ օրինագիծը թույլ կտա օգտագործել Արցախի ազգային անվտանգության ծառայության ներուժը Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում։